Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1988 - 1992թթ.
Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
1992 - 2015թթ.
Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերատիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:
2004 թ. մայիսի 17-ին
Շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:
2015թ. նոյեմբերի 10-ին
Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնին:
2016թ. օգոստոսի 3-ին
Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պաշտոնին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1981թ.
Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը:
1985 - 1990թթ.
Սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1998թ. օգոստոս - 2001թ. հունիս
Սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում:
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1982-1984 թթ. պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:
1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:
![]()




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել