Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ
Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։
Մրցույթի նպատակն է 14-18 տարեկան դեռահասների շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձևավորել քննադատական մտածողություն։
Միջոցառումն իր հարկի տակ հյուրընկալել էր Ավետիսյան միջնակարգ դպրոցը։ Վեց ամիս տևած մրցութային փուլերից հետո եզրափակիչ անցած Հայաստանի տարբեր դպրոցներից թվով 66 աշակերտների համար կազմակերպվել էր ընթերցանության իսկական տոն, որի ընթացքում հաղթողներին են հանձնվել գլխավոր մրցանակները։
«Բվիկ» կրթական հիմնադրամի տնօրեն Անահիտ Յուզբաշյանը նշում է․ «Իդրամի հետ համագործակցությունը շատ կարևոր էր, և հենց այս համագործակցության շնորհիվ ևս կարողացանք իրականացնել այս մրցույթը՝ միասին խթանելով ընթերցասիրությունը երիտասարդ սերնդի մեջ»։
20 գրքից բաղկացած գրականության ցանկում ներառված են եղել տարիքային խմբերին համապատասխան համաշխարհային ճանաչում ունեցող սիրավեպեր, արկածային, դետեկտիվ ժանրի գրքեր և պատմավեպ։ Իդրամի հետ փոխգործակցության արդյունքում մրցույթի եզրափակիչ օրը դպրոցականների հետ անցկացվեց նաև ֆինանսական գրագիտության թեմայով սեմինար, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության ու զեղծարարներից պաշտպանված լինելու անվտանգային կանոնների մասին։
Իդրամի սոցիալական պատասխանատվության ծրագրերի բաժնի պատասխանատու Մանե Գասպարյանը նշում է․ «Եթե ուզում ենք ֆինանսապես գրագետ սերունդ ունենալ, նախ պետք է նրանց մտերմացնենք գրքի հետ, սովորելու ցանկություն արթնացնենք և հետո միայն ցույց տանք ֆինանսների աշխարհում անվտանգ լինելու ճանապարհը։ Այսօր նաև Իդրամ Ջունիորի հետ միասին ֆինանսական կրթությանը նվիրված փոքրիկ սեմինար անցկացրինք ու շատ ոգևորված ենք աշակերտների արձագանքից, երեխաների հետաքրքվածությունից»։
Դուք ևս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան