Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Վրաստանում վթարի ենթարկված 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներից  14-ամյա տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

«Տուժաներից մեկի վիճակը կայուն է, որևէ բժշկական միջամտություն չի պահանջվել։ Մնացած երկու տուժածներից մեկի՝ 14–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Գլխուղեղի ծանր վնասվածք ունի։ Արհեստական շնչառություն ենք տվել»,- լրագրողներին ասել է բժիշկ Դավիթ Ղազաիշվիլին:

Թբիլիսիի Լեսելիձե մագիստրալի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով  երեք մարդ է զոհվել՝ մի կին և երկու երեխա: Վթարից տուժել է 5 մարդ։ Նրանց տեղափոխել են Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս պահին Գորիի տարածքային հիվանդանոցում երեք վիրավոր կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Մահացածները և տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, հայկական համարանիշերով մեքենան ճանապարհից շեղվել է, շրջվել է, և մեքենան հրդեհվել է։ Տուժածներից մեկը 16–ամյա աղջիկ է։

Անցկացվում է հետաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում վթարից տուժածները երկու հայ ընտանիքի անդամներ են: Ընտանիքներից մեկը Արագածոտնի մարզի Օշական գյուղից է, մյուսը՝ Երեւանից: