Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվածը սուբուտեքս էր


Օրեր տեւած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության մասին հերթական օպերատիվ տվյալները ստացան։ Ըստ տեղեկությունների ՝ Երեւանում ապրող 47-ամյա մի տղամարդ ապօրինի թմրամիջոց էր իրացնում, մասնավորապես՝ սուբուտեքս։ Տղամարդը վերցվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Կազմակերպվեցին դարանակալումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետեւեցին նրա շարժին։ Հուլիսի 4-ին էլ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ, տղամարդուն, մեքենայով հանդերձ, մայրաքաղաքի Երզնկյան փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «B8» գրառմամբ սուբուտեքսի երեք հաբ, որոնք փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Տարածքային նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նաեւ նրա բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին սուբուտեքսի նմանվող հաբեր, դեղնականաչավուն զանգված եւ օգտագործված ներարկիչներ։ 47-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ 

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին անձինք, որոնք, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածից թմրամիջոց էին գնել։ Արդյունքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կասկածանքով բերման ենթարկվեցին 46-ամյա երկու տղամարդ, որոնք Երեւանի բնակիչներ են։ Նրանց անձնական խուզարկությամբ եւս թմրամիջոցներ հայտնաբերվեցին։ Մեկի մոտից հաբի կտորներ, մյուսի՝ սպիտակավուն հեղուկով ներարկիչ։ Նրանց հայտնածով եւ՛ հաբի կտորները, եւ՛ հեղուկը սուբուտեքս են։ Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։