Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Մաշտոցի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել․ երիտասարդը կալանավորված է


Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երեւանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։ Պարզվել էր, որ մայրաքաղաքում ապրող երիտասարդը ապրիլին 16-րդ թաղամասում «Մերսեդեսի» կողային հայելիներ էր հափշտակել, ինչպես եւ Աջափնյակի տարբեր թաղամասերում մի շարք գողություններ արել։ Նա տվեց խոստովանական բացատրություն եւ օրեր անց կրկին բերման ենթարկվեց։ Այս դեպքում՝ կողոպուտ կատարելու կասկածանքով։ Պարզվեց, որ հունիսի 24-ին նա Մարգարյան փողոցում մի կնոջ էր կողոպտել՝ պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելով։ Բերման ենթարկվածը կրկին խոստովանեց կատարածը։ Կողոպուտի փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից օրեր անց երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։

 

Հունիսի 22-ին դարձյալ Մարգարյան փողոցում կողոպուտ էր տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ունեին, որ այդ կողոպուտը եւս կատարել է արդեն կալանավորված երիտասարդը։ Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին 27-ամյա երիտասարդը ցուցմունք տվեց, որ հունիսի 22-ին Մարգարյան փողոցում մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Նախաքննությունը շարունակվում է։