Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվեց
Հուլիսի 9-ին, ժամը 21.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Գուրգեն Ղալեչյանի դին:
Հուլիսի 10-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, նույն մարզի դատախազության եւ քննչական ստորաբաժանման ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հակոբջանյան փողոցում սպանությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ:
Նա նաեւ մարմնական վնասվածքներ է պատճառել մեկ այլ քաղաքացու:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, դեպքից ժամեր անց կասկածյալը ներկայացավ ոստիկանություն: Նա խոստովանեց կատարածը:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով:
Կասկածյալը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...