Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«ՀԷՑ» և «Տաշիր» ընկերությունները նոր հնարավորություններ են ստեղծում ՀԱՊՀ-ի ուսանողների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի լավագույն շրջանավարտների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատանքի տեղավորման մրցույթի արդյունքների ամփոփումը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլոք։

Մրցույթի արդյունքում պոլիտեխնիկական համալսարանի թվով 7 շրջանավարտ այս տարվա հուլիսի 15-ից աշխատանքի կանցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում որպես ճարտարագետ։

«Մենք շատ ուրախ կլինենք, որ 7 ուսանողի փոխարեն լինի 17-ը կամ 27-ը, մեզ մոտ երիտասարդ, պատրաստված կադրերի անհրաժեշտություն միշտ կա: Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատակիցների միջին տարիքը 50 տերեկանից բարձր է: Երիտասարդ ուսանողների ընդունումը կնպաստի անհրաժեշտ սերնդափոխությանը: Նոր ընդունվող ուսանողների աշխատավարձը նախատեսվում է 300.000 դրամ և մինչև 200.000 դրամ պարգևատրման ֆոնդ՝ յուրաքանչյուրի մասով: Ըստ մասնագիտական որակավորման նոր աշխատակիցները հնարավորություն կունենան մինչ 500.000 դրամ ամսական աշխատավարձ ստանալ»,- նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով էլ ավելի արդյունավետ աշխատանք արդեն ընկերության կոլեկտիվում։ «Ուրախ եմ, որ նախկին համալսարան-գործատու սերտ համագործակցության բարի ավանդույթը վերակագնում ենք։ Վստահ եմ՝ նոր ձեռքբերումներ կունենանք մեր հիանալի նոր սերնդի ներկայացուցիչների հետ», - նշեց նա։

2017թ. -ից «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ պոլիտեխնիկական համալսարանում գործում են աշխարհահռչակ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության «Գերազանցության» և «Կասկադ» ընկերության իննովացիոն կենտրոնները, որտեղ տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։

Վերը նշված լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնները նախատեսված են ոչ միայն ապագա մասնագետների, այլ նաև ոլորտի արդեն կայացած աշխատակիցների համար:

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով. «Տաշիր» ընկերությունների կողմից ստեղծված կենտրոններն կարող են ոչ միայն գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում ապահովել, այլև հիմքեր ստեղծել գիտա-տեխնիկական արդյունաբերական արտադրության համար։ Ուրախալի է նաև, որ մեր ուսանողները, որոնք նաև վերապատրաստվել են կենտրոններում, հնարավորություն են ստացել աշխատանքի անցնել մեր երկրի ամենամեծ ու ամենաարդյունավետ կազմակերպություններից մեկում»:

Հաշվի առնելով ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, կապիտալ վերանորոգումների բարձր մակարդակով իրականացման, մասնագիտական լսարանների կահավորման, գերազանցության կենտրոնների հիմնման և ուսանողական անվանական կրթաթոշակների տրամադրման կազմակերպական գործառույթներում ակնառու ներդրումը, հանդիպման ավարտին ռեկտոր Ո.Մարուխյանը Գիտական խորհրդի անունից «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2017թ.-ից «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի և մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին յուրաքանչյուրին տարեկան մինչև 6000 դոլարին համարժեք դրամի չափով: Մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։