Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը վիճեցին կառավարության նիստում. Վարչապետը պաշտպանեց նախարարի տեսակետը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում առաջարկեց նիստի օրակարգի երկու հարցեր քննարկվող դարձնել, քանի որ ինքը դրանց վերաբերյալ ասելիք ունի. «Հանրային արձագանք եղել, դրա համար եմ ասում»,-ասաց նա:
Նշենք, որ խոսքը վերաբերում է ծառայողական մեքենաներին, մասնավորապես, առաջարկվում է 7 ավտոմեքենա կցել առողջապահական տեսչական մարմինին, մյուս որոշմամբ 73 ավտոմեքենա ամրագրվում է բոլոր տեսչական մարմիններին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այս թեմայի առնչությամբ Facebook-ում գրառում էր արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով դեմ էր արտահայտվել «պադավատիզմին»:
Աղաջանյանը նշեց, որ այդ 73 ավտոմեքենաները չեն ավելացվում. «Դրանք այսօր փաստացի օգտագործվում են տեսչական մարմինների կողմից եւ այս որոշմամբ ընդամենը կատարում ենք 2015 թվականի որոշման պահանջը, որ կառավարությունը պետք է հաստատի բոլոր մարմիններում ծառայողական ավտոմեքենաների առավելագույն թիվը: Դա հնարավորություն չի ստեղծի այդ մարմիններում հետագայում հավելյալ ավտոմեքենաներ ձեռք բերել»,-ասաց Աղաջանյանը՝ նշելով, որ խոսքը 6 տեսչական մարմինների մասին է, որտեղ հազարից ավելի աշխատող կա:
«Կցված մեքենաներ ունեն միայն այդ տեսչական մարմինների ղեկավարները»,-ասաց նա:
Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ ամեն մի վարչությանը մեկ մեքենա է հատկացվում, ինչը նշանակում է, որ դրանք որպես կանոն վարչության պետերին են հասնում, որոնք չպետք է ունենան մեքենաներ, այլ պետք է լինի հերթապահ մեքենա, որը կօգտագործի ցանկացած աշխատակից:
«Մեր տեսչական մարմինը 7 մեքենա է ստանալու, ես չեմ ասում՝ դա շատ է, թե քիչ, բայց այն տրամաբանությունը. Որ դրել ենք, այստեղ խախտված է»,-ասաց առողջապահության նախարարը:
Էդուարդ Աղաջանյանը արձագանքեց. «Ոչ, սխալվում եք, այդ 7 ավտոմեքենաները չեն ավելանալու: Եվս 7 ավտոմեքենա դուրս է գրվել իրենց հաշվեկշռից, որոնք պիտակի չեն եղել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Արսեն Թորոսյանի տեսակետը. «Կարելի է մեքենաներն ամրագրել տեսչությանը, ոչ թե վարչություններին: Ինչու ենք ամրագրում վարչություններին, որ գնում դառնում է վարչության պետի ծառայողական մեքենա: Խոսքը տեսչական մարմնի ներսում գտնվողն վարչությունների մասին է, ինչու ենք նրանց մեքենա կցում»:
Արսեն Թորոսյանն էլ հավելեց. «Եթե վարչություններին ենք տալիս ավտոմեքենաները, ստացվում է, որ որքան վարչության կա, այդքան մեքենա ենք տալիս»:
Ի վերջո, որոշում կայացվեց այս երկու հարցերը հանել օրակարգից, եւս մեկ անգամ քննարկելու համար:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել