Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր

Այս քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր, քանի որ կար բավականին ասիմետրիա. Չալաբյանն ակնհայտ խախտման երկու դրվագ է նշում (Տեսանյութ)

Այսօր՝ երկու շաբաթ անց, ավարտվում է  ընտրությունների քարոզարշավը և մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել քարոզարշավի ընթացքում կատարված խախտումները, վերլուծությունը, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» դիտորդական  նախաձեռնության անդամ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանն արձանագրեց՝ որքան էլ թվում  է՝ կարևորն ընտրությունների օրն է, իրականում ընտրությունների ճակատագիրը զգալի չափով որոշվում է քարոզարշավի ընթացքում.«Այդ տեսանկյունից ցանկանում ենք արձանագրել, որ այս քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր, քանի որ կար բավականին ասիմետրիա՝ մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից՝ ընտրության մասնակցող բոլոր  թեկնածուների միջև։

Խախտումների առաջին դրվագը տեղի է ունեցել մարտի 18-ին, երբ Civic.am կայքը, որը տարբեր տվյալներով  կապված է իշխանության հետ, հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով  Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանն է։

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը միարժեք սահմանում է, որ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ձևը, հարցերի ճշգրիտ ձևակերպումը, հավաքման ձևը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Այսինքն՝ սա արվում է նրա համար, որ առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն տրամադրվի ընտրողներին և սոցիոլոգիական հարցման անվան տակ ընտրողների վրա ազդեցություն չգործվի»։

 Նա նշեց, որ այս պահանջներից և ոչ մեկը չի հրապարակվել, ավելին՝ հրապարակված չի նաև հարցում անցկացրած կազմակերպության անունը։

 Ըստ բանախոսի՝ սա Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի աղաղակող խախտում է.«Ուզում ենք ՀՀ դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այս մասով և կոչ ենք անում նրանց հետաքննել Ընտրական օրենսգրքի այս ակնհայտ խախտումը»։

 Նախընտրական խախտումների երկրորդ դեպքը, Չալաբյանի տեղեկացմամբ, տեղի է ունեցել  մարտի 27-ին.«Գիտեք, որ երեկ բավականին մեծ աղմուկ էր՝ ընտրակաշառքների հետ կապված, դրա առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, այսօր էլ գործողությունները շարունակվում են։

Բայց նույն ժամանակ՝ դրան զուգահեռ, ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդես է եկել  այսպիսի հայտարարությամբ՝ «ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ»։

Այսպիսի հայտարարությունն իր մեջ պարունակում է ակնհայտ զրպարտության տարրեր, բայց նաև սպառնալիք է ընտրությանը մասնակցող թեկնածուների նկատմամբ, քանի որ չի նշվում, թե կոնկրետ որ թեկնածուին է դա վերաբերում»։