Նույն գիշերում գողացել է ավտոմեքենաների գազի բալոնները. այլ դրվագներ են բացահայտվել
Հուլիսի 10-ին, առավոտյան ժամը ութին, մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ գիշերը կոտրել են իրենց տան բակում կայանված «Օպելի» ապակին ու գողացել գազի բալոնը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քիչ ուշ նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ Գոգոլի փողոցից: Տարեց մի կին հայտնում էր, որ գիշերը բակում կայանված որդու «Օպելի» ապակին կոտրել ու դարձյալ տարել են գազի բալոնը:
Մեկնել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երկու գողությունն էլ կատարել է Ուլնեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 22.30-ին, իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հուլիսի սկզբներին Դրոյի փողոցում կայանված «Օպել Աստրա» մեքենայից գողացել է մարտկոցը: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից տարբեր օրերի տարբեր մեքենաներից գողացել է եւս երեք մարտկոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...