Կրակոցներ Սյունիքի մարզում․ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 2 եղբայրներ
Սյունիքի մարզում երեկ՝ հուլիսի 13-ին, հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ 29-ամյա Աշոտ Ավանյանը՝ «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը՝ «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Առայժմ վիրավորներն ի վիճակի չեն տեղեկություններ տալ կատարվածի մասին ։
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...