Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Ֆորդ»-ի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը փորձել է խաբել ոստիկաններին. Հետո բռնություն է գործադրել. Նրան ձերբակալել են

Հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները եւ Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երեւանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղեւորներից մեկը տեղերով փոխվել են եւ ուղեւորը ներկայացել է որպես վարորդ։

Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղեւորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն եւ մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։

Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։