Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սեւանում, բնապահպանների մեկ այլ խումբ հերքում է. Զոհրաբյան
Մեզ դիմել էին Սեւանի հարակից բնակավայրերի բնակիչները, քանի որ մտահոգություններ ունեին Սեւանի հետ կապված մասնագետների՝ իրար հակասող հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Սեւանից փորձանմուշները Վրաստան ուղարկելու Սերգեյ Բագրատյանի եւ իր նախաձեռնությունը:
«Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում՝ խորհուրդ տալով չլողալ, քանի որ կապտականաչավուն ջրիմուռները արտադրում են տոքսիններ, մեկ այլ բնապահպանների խումբ տարածում է հայտարարություն, որը հերքում է Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը»,–նշեց նա։ Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ Սերգեյ Բագրատյանն ուներ որոշակի կապեր Վրաստանի փորձագիտական լաբորատորիայի հետ, իրենք երկրորդ կարծիքի համար վերցրել են փորձանմուշներ թե ջրից, թե ջրիմուռներից, որի պատասխանը 2–շաբաթյա ժամկետում կստացվի։
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ուզում են փոփոխություն կատարել Սեւանի մասին օրենքում. «Սեւանի մասին օրենքի 30-րդ հոդվածը նշում է, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում կարող են ստեղծվել հատուկ հանձնախումբ՝ Սեւանի հարցով զբաղվելու համար։ Մենք ուզում ենք փոխել օրենքի այդ կետը, որ ոչ թե լինի կարող է, այլ իմպերատիվ կերպով ստեղծվի հանձնախումբ»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...