Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել

Կալուգայում հայ գործարարի առևանգման գործով կասկածյալը փորձում է խուսափել պատժից

2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը` շորթման նպատակով իրեն առևանգելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով: Մարգարյանի խոսքով ֆիզիկական ուժի կիրառմամբ իր առևանգումը կազմակերպվել էր Վահե Փարազյանի նախաձեռնությամբ՝ 2015 թվականի ամռանը: 

Փաստաբան Օլեգ Կորեննոյը, ում դիմել էր հայ գործարարը խորհրդատվություն ստանալու նպատակով, «ՌուսԱրմԻնֆոյի» լրագրողին պատմեց առևանգման, շորթման և սպառնալիքների՝ «բոեվիկ» հիշեցնող ողբերգական պատմությունը, որը բնորոշ էր  90-ականների սկզբում կատարվող անօրինական հանցագործությունները: 

 «2015 թվականի հունիսի 29-ին Կալուգայում երեք անձից բաղկացած խումբը Վահե Փարազյանի նախաձեռնությամբ առևանգել է Մարգարյանին, նրան ծեծի ենթարկել և ուղարկել Մոսկվա», - պատմեց Կորեննոյը: Ըստ փաստաբանի, Մոսկվայում Մարգարյանին փոխանցել են Պարազյանին, որը իր մարդկանց հետ (ենթադրաբար հայերի և չեչենների), ֆիզիկակական ուժ գործադրելով և պատժի  սպառնալիքով, մեքենայով հասցրել են մայրաքաղաքի արդյունաբերական գոտի, որտեղ մի քանի ժամ ծեծի են ենթարկել, մեծ գումար պահանջել: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությամբ գրանցվել են ծեծի հետքեր, դեմքի հատվածում բազմաթիվ հեմատոմաներ, վերինծնոտային, կողոսկրային  հատվածների կոտրվածքներ և վնասվածքներ: Չնայած ծանր հանցագործությունը վկայող  բոլոր փաստերին՝ Վահե Փարազյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է միայն 2016 թվականի նոյեմբերին (ՌԴ ՔՕ «Շահադիտական մղումներից ելնելով մի խումբ անձանց կողմից ուժի կիրառմամբ մարդու առևանգում» և «Խոշոր չափերի գույք ստանալու նպատակով շորթում» հոդվածներով)` Մարգարյանի առևանգումից մեկ ու կես տարի անց: 

 Ի պատասխան «ՌուսԱրմԻնֆոյի» հարցին, թե ինչու էր քրեական գործը հուրուցվել նման ուշացումով, Կորեննոյը ենթադրում է, որ առևանգման ակնհայտ փաստով քրեական գործի հարուցման ձգձգման փաստը չէր կարող տեղի չունենալ մեղադրվողի հոր` Աշոտ Փարազյանի գործում ակնհայտ մասնակցությամբ: 

 Վահե Փարազյանի նկատմամբ  քրեական գործ հարուցելուց հետո նախաքննությունը ընթանում է ևս «բացերով»: 2016 թվականի նոյեմբերի վերջին կրտսեր Փարազյանը ձեռբակալվել էր և կալանավորվել, բայց 2018 թվականի ապրիլին  կասկածյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր գրավի` նախաքննության փուլում կալանքի տակ գտնվելու հնարավորին ժամկետը լրանալու կապակցությամբ:

 Կորեննոյը հաղորդեց նաև, որ նախաքննության ընթացքում Վահե Փարազյանի որակավորումը փոփոխվել էր այլ` ավելի մեղմ հոդվածներով «Մի շարք անձանց կողմից բռնության կիրառմամբ  կյանքին սպառնացող ազատության անօրինական զրկում»  և «Բռնություն գործադրելով կամայականություն»:  Ի վերջո` 2019 թվականի հուլիսի սկզբին Փարազյանի նկատմամբ հարուցված գործը մտավ դատարան, որը պարտադրեց նրան առաջին իսկ պահաջով վերադառնալ Ռուսաստան:  

 Առևանգման նախապատմությունից հայտնի է, որ Մարգարյանը աշխատել է Վահե Փարազյանի հոր` Աշոտ Փարազյանի հետ, որոնք համատեղ Կալուգայում ղեկավարել են մի շարք կազմակերպություններ:Որոշ ժամանակ անց գործընկերների միջև վեճ է ծագում, որի հետևանքով նախկինում մտերիմ երկու գործարարների միջև հարաբերությունները դադարում են: Սեփական նախաձեռնությամբ, թե իր հոր նախաձեռնությամբ՝ Վահեն ձեռնամուխ է լինում լուծել վեճը «ավազակային» միջոցներով` սպառնալով Մարգարյանին:

Գործին մոտ աղբյուրներից «ՌուսԱրմԻնֆո»-ին հաջողվեց պարզել, որ կատարվածը Փարազյանի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2016 թվականին Աշոտ Փարազյանը աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից նա խայտառակությամբ  հեռացվել է` ընկերության կապալառուների հետ խոշոր գումարներով կոռուպցիոն  սխեմաների կազմակերպման համար: 

 Ներկա պահին նախաքննության տակ գտնվող Փարազյանը կրկին հայտվել է քրեական պատմության կենտրոնում, եւ այս անգամ, փաստաբան Կորեննոյի կարծիքով, նա օգտագործում է իր բանտային փորձը և փորձել է ներկայանալ որպես զոհ: Դիմելով հայկական ԶԼՄ-ների օգնությանը և տարածելով ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նա թաքցրել է Ռուսաստանում իր նկատմամբ հարուցված քրեական գործի փաստը:   Փարազյանի ներկայացմամբ ռեֆլեկտիվ արդյունքը ենթադրում է, որ Նարեկ Կարապետյանն իր անվտանգության աշխատակիցների հետ միասին  հուլիսի սկզբին Երևանում նրան ծեծի է ենթարկել և պահանջել Արցախում գործող բարեգործական հիմանդրամին փոխանցել 10 մլն եվրո:

 Ի վերջո, Փարազյանին հաջողվեց հասնել նրան, որ Հայաստանի Քնչական կոմիտեն գործ հարուցի Նարեկ Կարապետյանին նկատմամբ` շորթման մեղադրանքով:

Փաստաբան Կորեննոյը համարում է, որ համաձայն Փարազյանի` զոհի կերպարի ստեղծումը արդյունավետ միջոց է 2015 թվականին կատարվածի համար ավելի մեղմ պատիժ ստանալու համար: