Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝հուլիսի 17-ին, այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:
Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության եւ բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:
Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաեւ Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։ Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել իրավիճակը, եւ մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն։
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի եւ նրա մոր հետ։
Այս հայտարարությամբ հարկ ենք համարում հատուկ նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը զինապարտ քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարեւոր է համարում Պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակված Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել այս ոլորտում առաջ եկող բոլոր խնդիրները, ինչպես նաեւ բացառել այն քաղաքացիների զորակոչը, որոնց առողջական խնդիրներն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ:
Պաշտպանը Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ 5-րդ կայազորային կարգապահական վաշտ, ընդունիչ-բաշխիչ բաժանմունք եւ կայազորային կարգապահական մեկուսարան, առանձնազրույց ունեցել զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները։
Ուսումնասիրվել են Ռազմական ոստիկանություն ընդունվող եւ այդտեղ գտնվող զինծառայողների առողջական վիճակի ու նրանց բուժօգնության վերաբերյալ մատյանները, արված գրառումները։ Արձանագրված բոլոր նկատառումները տեղում քննարկվել են Ռազմական ոստիկանության հետ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...