Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ոստիկանության մեկ աշխատակից մասնակից է եղել ապօրինի ծառահատմանը. Փոխոստիկանապետ

Ես չեմ բացառում, որ Իջեւանում ակցիան կազմակերպած լինեն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնես են վարում, որովհետեւ բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, կարող էր նաեւ դա կազմակերպված լինել մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգրված են այդ հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի ղեկավարները, բայց դրանք դեռ չեն հրապարակում։

Հարցին՝ ի՞նչ 36 հոգու նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ինչու 36 հոգին էլ ձերբակալված չեն, փոսոստիկանապետն ասաց. «Վարչապետի կողմից հնչեցրած 36 հոգին վերաբերում է հակաօրինական գործողությունների մասնակիցներին, որոնք որ ձայնագրություններով եւ այլ տվյալներով ուսումնասիրել ենք եւ այդ ցուցակը առաջացել է»։ 

Դիտարկմանը, որ մարդիկ սոցիալական խնդիրներից ելնելով են ցույց արել,  Մովսիսյանը պատասխանեց.  «Վարչապետն էլ ասաց, որ խոսքը սոցիալապես անապահով մարդկանց մասին չէ, խոսքը ապօրինի անտառահատման բիզնեսի մասին է, իսկ փայտի քանակը այդ համայնքի բնակիչների համար բավարար է»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ որոշ մեքենաներ չեն ենթարկվել եւ «կասկածներ են եղել, որ փայտով են բեռնված եղել, այդ մեքենաների հայտնաբերման եւ պարզաբանման ուղղությամբ էլ են աշխատանքներ ընթանում»։

Հարցին՝  բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնեսով են զբաղվում, նա նշեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ գործողությունները դեռ շարունակվում են, ես եղել եմ տարածաշրջանում եւ 2 ժամ առաջ դուրս եմ եկել կառավարության նիստից առաջ, քանի որ ոստիկանապետն անձամբ էր ղեկավարում այդ գործողությունները՝ հասկանալի է դրա կարեւորությունը։ Կան 19 հոգու անուն–ազգանունները, բայց չեմ կարծում՝ այդ բիզնեսի ներկայացուցիչներ լինեն, խոսքը գնում է նրանց մասին, որոնք ակտիվ են եղել հակաօրինական գործողությունների կազմակերպման մեջ»։

Փոխոստիկանապետը, սակայն, պնդում է՝ այնպես չէ, որ ապօրինի ծառահատման աշխատանքների կանխման ուղղությամբ նախկինում  աշխատանքներ չեն իրականացվել ոստիկանության կողմից. «Դրանք եղել են ակտիվացման փուլում, իսկ այն, ինչ եղել է մինչեւ իրավիճակի փոփոխությունը, դրանք առանձին քննարկման թեմաներն են։ Բացասական եւ կոռուպցիոն երեւույթներ եղել են, Լոռու եւ Տավուշի անտառների տարածքում 30 տարի եղել են եւ իրականացվել են»։

Մովսիսյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Նա նաեւ չի կասկածում, որ եթե քննության ընթացքում պարզվի այն մարդկանց ինքնությունը, որոնք մասնակցել են ապօրինի ծառահատման գործընթացին, կհրավիրվեն եւ կպատժվեն, սակայն շեշտում է՝ պետության առաջ չպետք է դրվեն պայմաններ, որոնք անօրինական են։

Փոխոստիկանապետը նշեց, որ Իջեւանում ուժեղացվել է ոստիկանության ծառայությունը. «Ներքին զորքեր են տեղափոխվել Իջեւան՝ կանխարգելիչ նպատակով, քանի որ կարող են լինել անկանխատեսելի պահեր։ Արագ հակազդելու համար մենք կատարել ենք քանակակազմի տեղափոխում»։

Հարցին՝ ոստիկանությունը թերացե՞լ է իր աշխատանքում, նա պատասխանեց. «Այս գործողությունների անմիջապես կարեւորությունը  հնչեցվեց հեղափոխությունից հետո, որ մեկ տարի առաջ կառավարությունը խստագույնս պահանջ է դրել, ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է եւ իրականացնում է, զուտ սեզոնային եւ որոշ հարցերով մենք ուժեղացրել ենք ծառայությունը՝ ավելացնելով պահակակետերը, ինչը դժվարացրել է ապօրինի ծառահատումներն ու դժգոհություն առաջացրել»։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը թուլություն է ցուցաբերում, փոխոստիկանապետն արձագանքեց՝ ոստիկանությունը, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ եւ ուժ կիրառել օրենքով սահմանված կարգով։ «Բայց կարող է տպավորություն ստեղծվել, որ ոստիկանության թուլությունն է դա, որի հետ ես համաձայն չեմ։ Մենք ունենք նմանատիպ երեւույթներ, երբ ճանապարհներ են փակում, որոշ դեպքերում կարող է թվալ մարդկանց պահանջներն արդարացի են, բայց ոստիկաններն իրենց գործողություններն անում են ըստ օրենքի»։

Նա նաեւ չհամաձայնեց, որ ոստիկանությունն թավշյա մեթոդներով է գործում. «Դուք գտնո՞ւմ եք, որ թավշյա է ոստիկանությունը, չեմ կարծում»։

Դիտարկմանը, որ իջեւանցիներնհ անտառահատմամբ իրենց ապրուստն են ապահովում, Մովսիսյանն արձագանքեց. «Կարող եմ ասել, որ նման բան չկա, տարածքային կառավարման նախարարն ասաց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ, թե ինչ աշխատատեղեր են եւ ինչ աշխատավարձով, չեմ կարող ասել, բայց աշխատատեղեր կան, սակայն չեն ցանկանում աշխատել, երեւի ապօրինի անտառահատումը հեշտ ու արագ օգուտ է բերում, քան աշխատավարձը»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ քննություն է ընթանում 1 ոստիկանի մասով, որը հնարավոր է գործարքի է գնացել եւ թույլ տվել ապօրինի անտառահատում. «Բազմիցս եղել են դեպքեր, հիմա էլ ԱԱԾ–ն իրականացնում է քննություն զուտ կոռուպցիոն ռիսկերի մասով, եւ քննությունը դեռ ավարտված չէ եւ մեղավորների մասին դեռ չենք կարող ասել, բայց ոստիկանության աշխատակիցը այո մասնակից է եղել եւ հիմա քննության տակ է»։