Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև կոնվենցիոն կարգավիճակները և միջազգային համագործակցությունը:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը:
Պաշտպանն ու Ֆրանսիայի դեսպանը պայմանավորվել են համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների կարողությունների բարձրացման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի օմբուդսմեն Ժակ Տյուբոնի Հայաստան նախատեսվող այցի շրջանակում Գյումրիում թիվ 10 ֆրանսիական դպրոց այցի հետ կապված հարցեր։Այդ դպրոցը 1988 թվականի երկրաշարժից հետո բացվել է Ժակ Տյուբոյի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել