Ստամբուլյան կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է. Լուսինե Բադալյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել: Սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Խմբակցությունում վերջնական քննարկում չենք ունեցել, ուսումնասիրման փուլում է: Մենք հիմա ուսումնասիրում ենք այն կետերը, որոնք որոշ անձինք համարում ենք հակասահմանադրական կամ վտանգավոր: Խնդրահարույց կետերն ուսումնասիրում ենք, որպեսզի վերջում քննարկենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց Բադալյանը։
Նա շեշտեց՝ կոնվենցիայի վերաբերյալ հնչող բոլոր մտահոգությունները պետք է քննարկվեն: Սակայն պատգամավորը նկատեց նաև, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է:
Պատգամավորի կարծիքով՝ չպետք է հետևեն որևէ երկրի օրինակի: «Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը: Մենք պետք է ինքնուրույն նայենք,տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան: Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանր ու թեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է հասկանան՝ կոնվենցիան երկրի առաջընթացի, հասարակության կայացման հարցում կօգնի, թե կխանգարի:
Պատգամավորը նշեց՝ չի լինի այնպես, որ կոնվենցիան վավերացնելու համար ինչ-որ բան զիջեն, հետքայլ անեն:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել