Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել

2017 թվականի փետրվար ամիսն էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր։ Շատերդ երևի կհիշեք, երբ վարչապետը լրագրողների վրա բարկացավ․

«Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:

Այդ արտահայտության վրա մեկը վիրավորված մի հետաքրքիր դիպված պատմեց․

«Գյումրեցին էն մարդն է, որ նույնիսկ իր ցավից հումոր է սարքում ու ժպիտ պարգևում... Երկրաշարժից ընդամենը մի ամիս էր անցել...համատարած օգնություն էին բաժանում՝ սնունդ, հագուստ... Մի տարիքն առած մարդ, ում կինը զոհվել էր երկրաշարժի ժամանակ, առավոտ շուտ մտնում է հիմնարկ ու ինչքան ուժ ունի գոռում ՝ ժողովու՜րդ, մի վագոն էլ կին են ստացել, ով հասավ-հասավ... բոլորը ծիծաղից թուլացել էին...

Իսկ վերջում թե՝ էս 29 տարվա մեջ ի՞նչ են արել գյումրեցու համար, որ ղեկավար տեսնելուց անընդհատ ժպտան...»։

Այսօր Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ։ Մարդ, ում անվերապահ հավատացել է գյումրեցին ու հուսացել, որ իր ժպիտը կվերականգնվի։ Այնքան էին հավատացել, որ Գյումրիի գյուղերից մեկի բազմազավակ մայրը, որ իմացել էր Փաշինյանը գալու է, եկել էր նրան հանդիպելու, իր դարդը պատմելու։ Առավոտից եկել ու սպասում էր։ Երբ մոտեցել է, բազմազավակ մոր պատմելով, թիկնապահները կոպիտ կերպով հրել են մոտեցողներին, նա խիստ վրդովվել է։ Կինն ուզում էր իրենց գլխին փլված տան վերանորոգման համար շինանյութ խնդրել, որ տունը վերանորոգեն։ Ամուսնուն կորցրել էր, միայնակ էր խնամում հինգ երեխաներին։ Տղան ծառայել է բանակում, մասնակցել ապրիլյան քառօրյային։ Նա բանակից եկել է, կաշխատի, տունը կպահի, բայց տան երկրորդ հարկը փլվել է իրենց գլխին, միջոց չունեն՝ վերանորոգելու։ Տղան հազիվ տան հացի խնդիրը լուծի։ Թող ձեր տղան գնա, աշխատի,- բարկացած ասել էր վարչապետը գյումրեցի մորը։ Վարչապետի վերաբերմունքից բազմազավակ մայրը խիստ վիրավորվել է՝ իմ տղես կաշխատի, էդ թասիբն ունի․․․

Ցավալին այն է, որ համացանցը ֆեյքերի միջոցով, այո, հիմնականում ֆեյքերի, բազմազակ մորը «քլնգում էին»։ Այսինքն դա նշանակու՞մ է, որ էլ ոչ մի կարիքավոր չդիմի՞ վաչապետին։ եթե դիմի, նույն գրոհի՞ն կարժանանան։ Ուղղորդված քաղաքականությու՞ն։

Բազմազավակ մորը գյուղի տունը նվիրել է Հովիկ Աբրահամյանը,- լրագրողի հետ հարցազրույցից իմացա։ Այո, նույն Հովիկ Աբրահամյանը, ում Փաշինյանը գիտի։ Չեմ մեկնաբանում։ Փաշինյանը գիտի՞, թե ով է բազմազավակ մորը նվիրել իր տունը։ Եթե նախկին վարչապետն էլ ասեր՝ թող տղադ աշխատի ու տուն գնի, ո՞նց կլիներ կերակրողը կորցրած, հինգ երեխա մեծացնող մոր վիճակը։

Գյումրեցի մորը նման խեղճացած վիճակում չեմ տեսել ու եթե նա լացում, խնդրում է, հավատացեք, շատ անելանելի վիճակում է։ Գյումրեցին հզոր է, ինչերի՜ է դիմացել, այսօր նա լացում է․․․ Պետք է մտածել, սարերը երբ ճաքում են, պետք է լուրջ մտածել։

Ու կրկին անդրադառնամ հոդվածի նախաբանին, գյումրեցին իր ցավից հումոր է սարքում։ Նա հենց այնպես չի լացի, օգնություն չի խնդրի։ Հինգ երեխա։ Առանց ամուսին։ Ու դա է պատճառը որ պոռթկում է՝ որ տղաս գյուլլի փայ չի դարձել, անտեսու՞մ եք․․․