5 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայում
Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն անցկացվել է կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայասատնի 8 դպրոցի 21 աշակերտ։
Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլին մասնակցել է 8 երկրի (Հայաստան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Թաիլանդ, Վիետնամ) 98 աշակերտ։
ՀՀ աշակերտները օլիմպիադային մասնակցել են առցանց ձևաչափով։ Նրանք բոլորն արժանացել են մեդալների.
- 5 ոսկե-Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մանե Դոխոյան, Վերոնիկա Օհանյան, Կամո Վարոսյան, Ստելլա Բադալյան, Գառնիկ Ծատուրյան
- 9 արծաթե-Հերացի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Սարգսյան, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարան աշակերտներ Մկրտիչ Պապոյան և Ավետ Բադալյան, 12-րդ դասարանի աշակերտ Արամ Աղաբաբյան, Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ելենա Հայրապետյան, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Միլենա Հայրապետյան և Նարեկ Ավետիսյան, ԱՅԲ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Աննա Դանիելյան, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյան
- 7 բրոնզե-ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Ռուզաննա Առաքելյան և Հրանտ Խաչատրյան, «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Էդգար Խաչատրյան և 9-րդ դասարանի աշակերտ Աստղիկ Մարգարյան, Հերացի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Մարգարյան, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Հարությունյան, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Լիաննա Փիլիպոսյան
Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության նախորդ միջազգային 4-րդ օլիմպիադայում հայաստանյան թիմն առկա ձևաչափով ներկայացել էր 8 մասնակցով և արժանացել 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալների:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան