Իջեւանում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանները 7 օր անց վերադարձել են Երեւան
NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 17–ից Իջեւանում հասարակական կարգի ապահովման նպատակով ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր՝ հուլիսի 23–ին հետ են վերադարձել Երեւան։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանական ուժերը Իջեւանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում այն բանից հետո, երբ իջեւանցիները փակել էին միջպետական ճանապարհը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին իջեւանցիները ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը։ Արդյունքում բախումներ էր սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Արդյունքում մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ էին հոսպիտալացվել, որոնց մեծ մասը ոստիկաններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով:
10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...