Յամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։
Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս մայիսի վերջին, սակայն ստորագրման արարողությունը հետաձգվել էր, քանի որ Յամալը ցանկացել էր, որ իր սիրելի տատիկը ներկա լինի այդ կարևոր պահին։ Պայմանագիրը վերջնականապես ստորագրվել է հուլիսի 13-ից հետո, երբ ֆուտբոլիստը դարձել է 18 տարեկան։
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից սկսած կկրի «Բարսելոնայի» լեգենդար 10 համարի մարզաշապիկը։ Այսպիսով, 18 տարեկանում Յամալը հիմնական թիմում կրել է չորս տարբեր համարներ՝ 41, 27, 19, իսկ այժմ՝ 10։ Հիշեցնենք, որ 2008-2021 թվականներին այս համարը կրել է ակումբի լեգենդներից մեկը՝ Լիոնել Մեսսին։
Յամալը «Բարսելոնայի» հիմնական կազմում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 2023 թվականի ապրիլին՝ Լա Լիգայի հանդիպման ժամանակ, ընդամենը 15 տարեկանում։ 2023/24 մրցաշրջանում նա մասնակցել է 50 խաղի, խփել 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ավելին, նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Ավարտված մրցաշրջանում Յամալը ցուցադրել է տպավորիչ արդյունքներ՝ մասնակցելով 55 խաղի, խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավար...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...