13-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր առաջնությունների
13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնին։
Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն, պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելուն Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։
«Շախմատիստի համար միջազգային ասպարեզում խաղալն անփոխարինելի փորձ է։ Վաղ տարիքից միջազգային մրցույթներին մասնակցելը ոչ միայն հղկում է մարզիկի հմտությունները, այլև վստահություն է հաղորդում նրան։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությունը կօգնի Գաբրիելային բարելավել իր վարկանիշը և նվաճել չեմպիոնական նոր տիտղոսներ»,- նշեց Հայկ Ստեփանյանը։
Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։

2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։
Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչև 14 տարեկան չեմպիոնները։
Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան