Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Խոսրովի անտառ արգելոցն ինքնավերականգնվում է հրդեհից հետո. Աղասյան

Խոսրովի անտառ արգելոցը, որը հրդեհվել էր 2017 թվականի սեպտեմբերին, ինքնավերականգնվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Աղասյանը նշել է, որ Խոսրով III արքայի կողմից հիմնված արգելոցը ոչ միայն տարածքային, այլ նաեւ պատմական նշանակություն ունի երկրի համար:

Աղասյանի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները տարածքի մոնիթորինգ են անցկացրել:

«Նախ ստուգման համար հավաքվել են որոշ ծառերի սերմեր՝ հասկանալու համար, թե արդյոք դրանք կկարողանան ինքնավերականգնվել, թե՝ ոչ: Մի կարեւոր տեսանկյուն կա. Ռուսաստանը հրդեհի մարման համար ինքնաթիռ է ուղարկել, եւ դա արմատապես փոխել է իրավիճակը, քանի որ հրդեհից 2-3 օր անց մենք վստահ էինք, որ ցամաքային միջոցներով անհնար էր մարել կրակը: Ծառերը երբեք չեն կտրվել, եւ այդ պատճառով հրդեհի հետեւանքով հումուսի շերտ է առաջացել: Հրդեհի ամենասարսափելի մասն այն է, որ ցամաքում հրդեհը գրեթե տեսանելի չէ, այն բռնկվում է միանգամից եւ հողի տակից: Հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 2000 հեկտար, որից ամենաշատը վնասվել է 200 հեկտարը: Կան հատվածներ, որոնք չեն այրվել, այդ տարածքները կենդանիների համար ապաստան են դարձել: Խոշոր կենդանիները չեն տուժել: Տուժել են միայն մորեխները, բզեզները: Հրդեհից անմիջապես հետո նկատեցինք կրծողների որջեր, եւ դա նշանակում է, որ նրանք կրկին վերադարձել են եւ այնտեղ են բնակվում: Նաեւ ուրախալի է այն, որ բույսերի տեսակային կազմը չի տուժել: Հրդեհից մեկ ամիս անց մենք նկատեցինք, որ ինքնավերականգնում է ընթանում: Խոսրովի անտառ արգելոցում բույսերի ավելի քան 1850 տեսակ կա: Ընդ որում, ողջ Կովկասում կա բույսերի 6000 տեսակ: Դժվար վերականգնվող տեսակներից է գիհին: 500-600 տարեկան գիհիներ կան արգելոցում; Դրանք շատ դժվար եւ դանդաղ են աճում»,- ասել է Արամ Աղասյանը: