Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության»․ ՀՀ քաղաքացին ահազանգում է

Եգիպտոսից Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում գրող Վահե Արսենը դժգոհեց՝ նշելով, որ արդեն 24 ժամ է՝ հարյուրից ավելի հայ տուրիստների թվում իր կինն ու 2 զավակներն են, որոնք մնացել են Եգիպտոսում։

«Մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են տալիս: Այսօր առավոտյան 08։30-ին պետք է հասնեին Երևան, արդեն երեկ պարզվել էր, որ ինքնաթիռ չկա, որ հետ վերադառնան։ Իսկ մեր դեսպանատունը հաղորդագրություն տարածեց իմ ֆեյսբուքյան գրառումից հետո միայն, ինչը խոսում է նրանց աշխատելաոճի մասին»,- ասաց նա:

ՀՀ քաղաքացիները օգտվել են «Ժանել» տուրիստական ընկերության ծառայությունից։ Այստեղից փորձեցինք հետաքրքրվել, թե որն է չվերթի չեղարկման պատճառը, սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատասխանեցին, որ զբաղված են, որևէ բան ասել չեն կարող՝ ուղղորդելով զանգահարել չարտերային թռիչքը կազմակերպած «Էյ ընդ Ար Տուր» ավիաընկերության կազմակերպիչներին։ Այս ընկերությունից ևս մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեցին։

Ըստ ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկությունների՝ խնդիրն առաջացել է մոնոպոլիայի պատճառով։ Բանն այն է, որ մինչ այս միայն «Մարաթուկ» տուրիստական ընկերությունն է իրականացրել դեպի Հուրգադա չվերթները, այժմ նաև՝ «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունը։ Վերջինիս հետ հակամարտության և մրցակցության հետևանքով «Մարաթուկ» ընկերությունը, որոշակի լծակներ օգտագործելով, հասել է նրան, որ մարդիկ հայտնվեն այս իրավիճակում։

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նախ հաստատելով չվերթի չեղարկման մասին, ապա նշելով, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ, և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը կարգավորելու համար։ Դեսպանությունը տրամադրել է նաև Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գծի հեռախոսահամարը՝ +20 120 705 0580:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին էլ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, որի հետևանքով տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։

Սոնա Հարությունյան