Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Այսօր գյուղատնտեսությունն առանձնացվել է գյուղից ու գյուղացուց․ Արթուր Խաչատրյան


Գյուղատնտեսության ոլորտում կան ծրագրեր, որոնց դադարեցումն էական ազդեցություն է ունեցել կամ հետագայում կարող է ունենալ ոլորտի զարգացման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։ 

 

«Ես կարծում եմ, որ կան ծրագրեր, որոնց դադարեցումն էական ազդեցություն է ունեցել կամ հետագայում կարող է ունենալ ոլորտի զարգացման վրա։ Ես չեմ հասկանում այսօրվա մեր գյուղատնտեսական քաղաքականությունը, համաձայն չեմ այդ քաղաքականության հետ մի քանի պատճառով՝ նախ նայենք, թե ինչ ենք ուզում գյուղատնտեսությունից, ովքեր են զբաղվում գյուղատնտեսությամբ։ ՀՅԴ-ի կարծիքով՝ պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերել ոլորտի զարգացման ուղղությամբ, պետական ծրագրերը պետք է թիրախավորեն գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր սուբյեկտներին։ Գյուղատնտեսությամբ 90-95 տոկոսով զբաղվում են տրադիցիոն գյուղացիները, գյուղաբնակները եւ ունենք ագրոբիզնեսմեններ, պետական քաղաքականությունը պետք է թիրախավորի այդ 2 սուբյեկտներին, սակայն այսօր կառավարությունը մեծամասամբ թիրախավորել է ագրոբիզնեսով զբաղվողներին, հարուստ մարդկանց»,-նշեց նա։ 

 

 

Նախկին նախարարը վստահ է՝ Գյուղատնտեսության նախարարության միավորումը Էկոնոմիկայի նախարարությանը անիմաստ էր եւ ոչինչ մեզ չի տվել․ «Կառավարման արդյունավետությունը միավորման հետ կապ չունի, եթե ունես 2 ոչ արդյունավետ նախարարություն, այդ նախարարությունների միավորմամբ արդյունավետությունը չի բարձրանա։ Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի 15-18 տոկոսն է, եթե սրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ապա 25-30 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից, ավելի մեծ ոլորտ մենք չունենք։ Միավորումը ինձ համար անընդունելի է»։

 

Գյուղմթերքի առումով ինքնաբավության մակարդակի մասին հարցին նա կարծիք հայտնեց, որ ինքնաբավությունը պետք է բարձրացվի, քանի որ այսօրվա դրությամբ, օրինակ, անանսնաբուծական մթերքների մասով ՀՀ-ն ինքնաբավ է միայն ձվի արտադրությունում․ «Պտուղ-բանջարեղենի մասով մենք ինքնաբավ ենք, հացահատկի առումով ինքնաբավ չենք, կաթնամթերք արտահանում ենք, բայց ներմուծում ենք 6000 տոննա կաթի փոշի։ Այս կաթի փոշին եթե չներկրեինք, փաստ չէ, որ պանիր կամ պաղպաղակ կունենայինք»։

 

Արթուր Խաչարյանը շեշտում է՝ անասնաբուժությունն է այսօր պրոբլեմատիկ․ «Մեր գյուղերում անասնաբույժների միջին տարիքը 60 տարեկանին է մոտենում։ Ես հիշում եմ, երբ կառավարությունում քննարկում էր գնում անասնաբուժական ծառայությունների օպտիմալացման վերաբերյալ, ես չդիմացա, իմ գործընկեր նախարարներից մեկին ասացի՝ լավ, դու կենդանի անասնաբույժ կյանքում տեսե՞լ ես, որ հիմա փորձում ես ասել, թե անասնաբուժությունն  ինչպես զարգացնենք։ Իսկապես պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որ անսանաբուժությունը երկրում վրականգնվի»։

 

Նա նաեւ նկատում է՝ այսօր գյուղատնտեսությունն առանձնացվել է գյուղից ու գյուղացուց․ «Հիմա կառավորությունում կենտրոնացել են թանկ «խելացի» գոմերի վրա, իսկ այն մարդը, որը տալիս է արտադրության մեծ մասը, մոռացվել է, գյուղատնտեսությունն առանձնացվել է գյուղից ու գյուղացուց»։