ԲԴԽ–ն չի ապահովել դատավոր Դավիթ Գրիգորյանի անկախությունը. Ռուբեն Մելիքյան
Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական գործառույթը չի իրականացրել. այն է՝ ապահովել դատավորի անկախությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավունքի ուղի» ՀԿ–ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության վերաբերյալ ԲԴԽ–ից սպասվող արձագանքին։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մինչ այս պահը ԲԴԽ–ն դրա հետ կապված հայտարարություն չի տարածել։
Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միեւնույն է, իրենց տերեր են փնտրում։
«Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց ոստիկանությունը հսկում է դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ, ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձեւ է»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել