Հայտնի է Արցախում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի պատճառը (ֆոտո)
Արցախում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ.Ա.-ն վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա.Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ.Ա-ն և 1994թ ծնված Ն.Գ.-ն տեղում մահացել են:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից են, մի ընտանիքի անդամներ։
.jpg)
.jpg)




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...