Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ը նախաձեռնել է գործարարների պաշտպանությանը նվիրված քննարկումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 24-25-ը կազմակերպել էր միջազգային աշխատաժողով` նվիրված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմենի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելով Պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, գործարարության և հանրային ծառայությունների ոլորտներում:

«Գործարարների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այն իրականացվում է ինչպես գործարարների կողմից հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով»,- նշել է Պաշտպանը:

Մասնակիցներին է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված՝ գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկը և պետական գնումների բողոքի քննությանն առաջին անգամ որպես կողմ Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավված լինելը:

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր խոսքում կարևորել է գործարարության պաշտպանության խթանումը մեր երկրում և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը այդ հարցում: Մասնավորապես, նա կարևորել է սահմանված կարգի խախտմամբ ՀԴՄ կանոնների անհամապատասխանության հարցում Պաշտպանի ներկայացուցչի դիմումը:

Քննարկվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և վարչարարություն իրականացնելիս նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հարկային իրավախախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելիս համաչափության սկզբունքի պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներ։

Հայաստանի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանների ներկայացուցիչները  լավագույն փորձի փոխանակում են իրականացրել՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձը գործարարության, ներառյալ՝ աշխատանքային և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: