Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ Սիմոնյան
Քաղաքականություն

Հակակոռուպցիոն նոր ռազմավարության «մութ անկյունները». ինչի՞ց են վախենում իշխանությունները

 
Ինչպես գիտենք, արդարադատության նախարարությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկումներ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ, որը լինելու է բավականին լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին:
 
Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Իսկ ՀՔԾ-ն լուծարվում է։ Կատարվող այս քայլերից պարզ է դառնում, որ իրականում կառավարությունն այնքան էլ լուրջ նպատակ չի հետապնդում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար։ Իրականացնում են միայն որոշ թիրախավորված գործողություններ։ Ըստ նախագածի՝ ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, սակայն մարմնի ղեկավարի նշանակումը տրվում է նորից գործադիր իշխանությանը։ Այսինքն՝ կրկին կառույցի անկախության մասով խնդիր ենք ունենալու, ինչը պետք է թերևս հաշվի առնված լիներ և բացառվեր:
 
Մյուս ուշագրավ առանձնահատկությունը այն է, որ, ըստ էության, նոր ռազմավարությունը չի քննարկվել փորձագիտական հանրության հետ, մարզերում էլ քննարկումները ընթանում են Սորոսի հիմնադրամի, ոչ թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կան կարծիքներ, որ նոր ռազմավարությունը իրականում հետ քայլ է, այն պարզ պատճառով, որ քաղաքացիական հասարակությունից ամեն անկյունում խոսացողները այդ նույն քաղաքացիական հասարակությանը դուրս են թողնում կոռուպցիայի դեմ պայքարի «սուրբ» գործընթացից: Բնական է, որ դա արվում է որոշակի միտումով: Նախկինում Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իշխող հանրապետական կուսակցությանը օրենքները առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, թայֆի ներսում քննարկելով ընդունելու մեջ: Այսօր արդեն իշխանության եկած Փաշինյանը փաստորեն որդեգրել է ՀՀԿ այդ նույն քաղաքականությունը: