Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

2025 թվականին Հայաստանում սպասվում է դեպոպուլյացիա. Արման Բաբաջանյանը` արտագաղթի խնդրի մասին

 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԱԿ-ի վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում սպասվում է դեպոպուլյացիա, երևույթ, որի դեպքում մահերը կարող են գերազանցել ծնունդներին: Ասել, որ սա մեզ համար սարսափելի տեղեկություն է, նշանակում է ոչինչ չասել։ Այս կանխատեսումն իրականում Հայաստանի՝ որպես պետության ու հասարակության մահվան գույժին հավասար տեղեկություն է, որին, սակայն, մենք, մեղմ ասած, համարժեք չենք վերաբերվում։ Դեպոպուլյացիա ունեցող պետությունները մի շարք տեսություններում դասվում են լավագույն դեպքում ծերացող, իսկ երբեմն՝ նաև մեռնող պետությունների ու հասարակությունների թվին։ 

Սա նշում եմ ամենևին ոչ գույները խտացնելու մղումով, որովհետև իրավիճակն առանց այդ էլ չափազանց լուրջ է։
ՄԱԿ-ի այս կանխատեսումը անուղղակի գնահատական է Հայաստանը կեղեքած նախորդ իշխանությունների պաշտոնավարմանը, որի հետևանքով զանգվածային դարձած արտագաղթը հանգեցրել է նման ողբերգական պատկերի։ 

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների շրջանում արտագաղթը կրել է համակարգված բնույթ, և ինչպես մի առիթով խոստովանել է երբեմնի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իշխանությունն անգամ դեմ չի եղել այդ գործընթացին՝ արտագաղթողներին համարելով որպես պոտենցիալ հեղափոխություն անողներ։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և միայն դեպի անցյալ նայելով ու արտագաղթի պատճառները վեր հանելով չենք կարող լուծել այս՝ իրապես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրն ու մարտահրավերը։

Ի դեպ, այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել է, թե արտագաղթը ազգային անվտանգության սպառնալիք է։ Հայտարարություն, որ մենք լսել ենք նաև նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից։ Սակայն եթե նման հայտարարություն կարող է անել ընդդիմադիր որևէ գործիչ կամ հետազոտող, նույնը իրեն չպետք է թույլ տա իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Որովհետև իշխանության խնդիրը ոչ թե երևույթի արձանագրումն է, այլ դրա հաղթահարման միջոցների, ուղիների, ծրագրերի ներկայացումը։ Մինչդեռ մենք նոր Հայաստանի նոր իշխանության կողմից անցած մեկուկես տարիներին չենք լսել արտագաղթի կանխման, հայրենադարձության և ժողովրդագրական աղետի կանխարգելման այլ գործողությունների վերաբերյալ կոնկրետ, առարկայական մոտեցումներ, դիրքորոշումներ, հայեցակարգեր։ 

Լավագույն դեպքում հնչել են ու հնչում են բարի՝ բաժակաճառ հիշեցնող հայտարարություններ, որոնցից, սակայն, Հայաստանի գլխին կախված դեպոպուլյացիայի վտանգը չի մեղմանում։
Այդ սպառնալիքի չեզոքացման ճանապարհը միայն արտագաղթի կանխումը կամ հայրենադարձության ապահովումը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ 

Դեպոպուլյացիայի մարտահրավերը Հայաստանը կարող է հաղթահարել միայն մրցունակ, զարգացած ու կյանքի համար գրավիչ պետություն դառնալու ճանապարհով։ Ճանապարհ, որի մասին հստակ ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր մենք նույնպես չենք լսել նոր իշխանությունից։ 

Ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ առանձին ոլորտային փաստաթղթերում, ցավոք, չի արտացոլվել այն գաղափարական, ծրագրային հենքը, որը կուրվագծեր տեսանելի կամ գոնե միջնաժամկետ ապագայում Հայաստանի որակական զարգացման հեռանկարը։ 
ԱԽ քարտուղարն այսօր խոսում էր նաև ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման մասին, որի հիմնասյունը, ըստ նրա, պետք է լինի բանակը։ Մոտեցում, որն անուղղակիորեն վկայում է, որ Հայաստանի նոր իշխանությունը համարժեքորեն չի գիտակցում դեպոպուլյացիայի վտանգը։ Այլապես մենք պետք է լսեինք հայտարարություն այն մասին, որ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության հիմնասյունը լինելու են Հայաստանի քաղաքացին ու նրա կյանքի համար ապահովված այնպիսի պայմանները, որոնք որպես հետևանք կհանգեցնեն նաև զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ 

Չափազանց հեշտ է ազգային անվտանգությունը կառուցել միայն բանակի վրա, որովհետև դա չի պահանջում պետական, քաղաքական, մտավոր այնպիսի ջանք, որպիսին անհրաժեշտ է մրցունակ պետություն կառուցելու համար։ Պարզ ընկալմամբ՝ սպառազինություններով հագեցած զինված ուժերը կարող են դառնալ մեր անվտանգության երաշխիքը։ Նաև այդ ընկալումն է պատճառ դառնում, որ ստորադասվում, երկրորդվում են հանրային ու պետական կյանքի մյուս համակարգերն ու ենթահամակարգերը, որոնք ազգային անվտանգության համար ունեն ոչ պակաս կարևոր նշանակություն։ 

Զինված ուժերը, այո՛, կարևոր, սակայն ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն են միայն, որոնց վրա թողնելով անվտանգության ապահովման ողջ բեռը՝ ունենում ենք այնպիսի իրավիճակներ, ինչպիսին 2016-ի ապրիլյան պատերազմն էր, երբ պետության փաստացի չգոյության պայմաններում բանակը միայնակ դիմակայեց թշնամական հարձակմանը։ 

Առաջին հայացքից ուղղակի կապ չունեցող այս երևույթներն իրականում ունեն օրգանական, դիալեկտիկական կապ։ Որովհետև երբ պետությունը որպես ազգային անվտանգության հենասյուն է հռչակում բանակը, արտագաղթը չի կարող դադարել, իսկ դեպոպուլյացիայի վտանգն էլ ավելի սարսափազդու կարող է դառնալ։ 

Արտագաղթը, այո՛, ազգային անվտանգության սպառնալիք է։ Սակայն նույնպիսի սպառնալիք է նաև իրողությունը, երբ պետության ղեկավարությունը, քաղաքական իշխանությունը ի զորու չէ կանխարգելել այդ սպառնալիքը ու Հայաստանը զերծ պահել մեռնող պետությունների շարքին դասվելու չափազանց տեսանելի վտանգից։