Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Հայրիկիս երազանքն եմ իրականացնելու». Վրաստանում վթարի հետեւանքով տուժած երեխաները դուրս գրվեցին հիվանդանոցից

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Միհրան Միրիջանյանն ու նրա 17-ամյա քույրը՝ Լիլիա Միրիջանյանը, այսօր՝ հուլիսի 29-ին, դուրս գրվեցին հիվանդանոցից:

14-ամյա տղան, որը երեք վիրահատություն է տարել, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում, ցավեր չունի, իրեն բուժող բժիշկներից գոհ է, երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին։ «Հետվիրահատական շրջանը ընթացել է բացարձակ հարթ, այսօր նեյրովիրաբույժն է նայել կենտրոնական նյարդային համակարգը, օջախային փոփոխություններ չկան, վիճակը կայուն է, ինքն էլ շատ ամուր տղա է, մոտ 2 ամիս հետո նոր վերջույթը հենակներով կկարողանանք ծանրաբեռնել»,–նշեց ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Նրանց ուղեկցում էին առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրինությունն ու բուժող բժիշկները: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԲԿ–ի բժիշկներին, որոնց սրտացավ վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ երեխաների կյանքը փրկել եւ ապահովել նրանց բուժումը, ապա հավելեց. «Հրաշքը հենց սա է»։

Երեխաներին շտապօգնության մեքենայով ճանապարհեցին Օշական, որտեղ նրանք ապրում են։ Նշենք, որ ավտովթարի հետեւանքով տեղում զոհվել էր երեխաների մայրը, ավելի ուշ՝ հիվանդանոցում, նաև հայրը։

Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի եւ չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր:

Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառության սարքը միացված: Նա եւս վիրահատվել էր:

Նույն վթարից եւս մեկ տուժած՝ 12-ամյա տղան, հուլիսի 12-ին ապաքինված դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 3 մարդ զոհվել է, իսկ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 40–ամյա տղամարդու կյանքը փրկել հնարավոր չի եղել։