Դավիթաշենցին շրջում էր թմրանյութը գրպանում. Կանեփը չորացրել է ճագարի բնի մեջ
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 19-ին, Զովունի գյուղի 9-րդ փողոցից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դավիթաշենի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի մի գրպանից հայտնաբերվել է ապակյա տարա՝ դեղնականաչավուն կանեփանման մոտ 20 գրամ զանգվածով, իսկ մյուս գրպանից՝ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատկանում է իրեն եւ գրպանում պահել է իր անձնական օգտագործման համար:
Նույն օրը նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի չորս թուփ, իսկ ճագարի բնի մեջ՝ չորացված կանեփի երկու բույս:
Ողջ զանգվածը փաթեթավորվել, կնիքվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...