Ոստիկանները գրպանահատին բռնեցին հաղորդումից րոպեներ անց․ գողոնը հայտնաբերված է
Հուլիսի 29-ի գիշերը մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղրոդում էր տվել, որ նույն օրը երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, քարտեր ու փաստաթղթեր։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, կնոջ հաղորդմանն օպերատիվ արձագանքելով, գրպանահատությունը բացահայտեցին հաղորդումից րոպեներ անց։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Երեւանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը տվեց խոստովանական բացատրություն։
Ոստիկանները հայտնաբերեցին նաեւ գողոնը, որը վերադարձվել է տուժողին։
Նախապատրաստվում են նյութեր։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...