Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Առերեւույթ չարաշահումներ Տավուշի ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի գնման գործընթացում. Դատախազություն

Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նախարարության  եւ ՍՊ ընկերության միջեւ 29.11.2017թ. կնքվել է պայմանագիր, որը ներառել է նաեւ նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները: Այդ մասով պայմանագրի գինը կազմել է 14.4մլն ՀՀ դրամ:

ՍՊԸ-ն 2018թ. փետրվարի 20-ին հանձնման-ընդունման նպատակով Նախարարությանն է հանձնել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները, այդ թվում՝ նշված ակնհայտ անհիմն եզրակացությունը: Պայմանագրի պայմաններին էականորեն չհամապատասխանելու պարագայում նշված աշխատանքները 2018թ. փետրվարին Նախարարության կողմից ընդունվել են եւ դրա հիման վրա կատարվել է համապատասխան վճարում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության ներկայացուցիչները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ կատարված աշխատանքները պայմանագրային պահանջներին էականորեն չհամապատասխանելու պայմաններում հանձնման-ընդունման արձանագրությունը չստորագրելու, վերջինս, ինչպես նաեւ դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը սահմանված ձեւով հետ  վերադարձնելու, ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն պատշաճ կարգով չի ստուգվել առաջադրված պայմաններին կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը, պայմանագրի կատարման նկատմամբ իրականացվել է նախնական թերի հսկողություն, ինչի պայմաններում ՍՊԸ-ին անհիմն վճարվել է 14.4մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ քննարկվող աշխատանքային նախագծի հիման վրա իրականացված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների կատարման պետական գնման արդյունքում 2018թ. մայիսի 30-ին կնքվել է շինարարության իրականացման պայմանագիր, որի գինը կազմել է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ եւ այն ներկայումս գտնվում է կատարման փուլում:

Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ստացվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերը նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: