Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 48 երթուղու աշխատանքը. Քաղաքապետարան
Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝
ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ).
բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ.52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով:
Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,–նշված է հայտարարության տեքստում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...