Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ավտոներկրողները թերահավատ են․ Կառավարությունը կհասնի՞ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի արտոնության երկրաձգման

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում Եվրասիական տնտեսական միության ապրանքների մաքսային դրույքաչափերի ներդրման առնչությամբ ավտոներկրողները մտահոգված են։ NEWS.am-ի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ այս պահին ավտոներկրողները չեն կարողանում մասնակցել ճապոնական կայքերում իրականացվող աճուրդներին,ինչպես նաեւ ճապոնացի դիլերները  չեն խոստանում, որ կապահովեն մեքենաների առաքումը մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ դրանից հետո մաքսատուրքերի բարձացման պարագայում ավտոներկրողներն ուղղակի կհրաժարվեն մեքենան մաքսազերծել չափազանց բարձր մաքսատուրքերի պատճառով։

«Ճապոնական կայքերը 7-տեղանոց մեքենաների համար փակել են, մնացած մեքենաների համար ճապոնիացի դիլերները պահանջում են 100 տոկոսը վճարի եւ չեն երաշխավորում, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը մեքենաները կհասնեն Հայաստան։ Իսկ եթե հասնեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, եւ գործի ԵԱՏՄ դրույքաչափով մաքսատուրք, կստացվի խոշոր գումար, մարդիկ իրենց մեքենաները կթողեն Փոթիում կամ Բաթումիում, չեն էլ վերցնի»,-նշեց նա։

«Սակայն կառավարությունը չգնաց դրան, եւ մենք կարծում ենք, որ նրանք չեն կարողանալու լուծել արտոնության երկարաձգման խնդիրը։ Մենք գտնվում ենք տնտեսական կղզում, շրջապատված ենք երկու թշնամական երկրներով, Վրաստանի տարածքն էլ եվրասիական   տարածք չէ, ղազախական, բելառուսական եւ ռուսական կողմին պետք է դա բացատրել»,-նշեց նա։

Ավտոներկրողները համաձայն են նաեւ, որ ավելացված արժեքի հարկն ու բնապահպանական վճարը դուրս գա, մնա միայն մաքսատուրքը․ «Հիմա հարցը լուծված է, ըստ էության, արտոնությունը չի երկարացվի, ուստի մենք պետք է ուղիներ փնտրենք, ադապտացվենք նոր իրավիճակին»։

Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է ավտոներկրողները չեն ցանկանում ՌԴ-ից օգտագործված, կոռոզիայի ենթարկված մեքենաներ ներկրել։

Նշենք, որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, ուստի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին 5 տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում, այսինքն այդ դրույքաչափերը պետք է ներդրվեն 2020 թվականի հունվարի 1-ից: Դրույքաչափերը վերաբերում են նաեւ մարդատար մեքենաներին։

Այժմ Հայաստանում թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) եւ 10 տոկոս մաքսատուրք։

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: