«Ստացել ենք մեծ զեղչեր». Գործադիրը ևս 12 հազար դոլար հատկացրեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշեց Եգիպտոսում գտնվողն քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար ՀՀ 2019-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ինն ամսում հատկացնել 5,8 մլն դրամ (12 հազար դոլար):
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝: Նրա խոսքով, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հուրգադա-Երեւան եւս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել12 000 ԱՄՆ դոլար` 5,838.6 հազ դրամ:
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին թչտիքն իրականացվել է «Տարոն Ավիայի» Քաղավիացիայի կոմիտեի եւ «Զվարթոց» օդանավակայանի հետ համագործակցությամբ. «Ստացել ենք շատ մեծ զեղչեր եւ «Զվարթնոցից» եւ «Տարոն ավիայից»: Կարելի է ասել՝ ինքնարժեքից նույնիսկ ցածր ենք վճարում»:
Նշենք, որ այսօր ժամը 14.30-ին «Տարոն Ավիա» ընկերության օդանավով Հուրգադայից Երեւան կտեղափոխվի եւս 109 քաղաքացի:
Նշենք, որ ավելի վաղ կառավարությունն արտահերթ նիստում պահուստային ֆոնդից հատկացրել էր 47 մլն դրամ՝ ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից հայրենիք վերադարձնելու համար:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...