Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Երևանում բացվել է The Little Gym բրենդային մարզասրահը 10 ամսականից 12 տարեկան երեխաների համար (ֆոտո)

«Մեր գործը բարդ է ու լուրջ, բայց այն իրականացնելու մեթոդը` զվարճանքն է»: Այս կարգախոսով The Little Gym մանկական մարզասրահը արդեն բացվել է Երևանում և սկսել է գրանցումները, որոնք ավարտվելու են օգոստոսի 28-ին։

Դասերը սկսվում են սեպտեմբերի 2-ից` ինչպես դպրոցում: Այն առաջարկում է մարմնամարզության դասընթացներ 10 ամսականից 12 տարեկան երեխաների համար, գործելու է 3 տարիքային խումբ՝ ԾՆՈՂ/ԵՐԵԽԱ-10 ամսականից 3 տարեկան երեխաների համար (երեխան մասնակցում է մարզմանը ծնողի հետ), ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ-3-6 տարեկան երեխաների համար և ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ 6-12 տարեկան երեխաների համար: Յուրաքանչյուր տարիքային խմբում կան ենթախմբեր:

Առաջարկվող ծառայությունները ներառում են ինչպես մարմնամարզության դասընթացներ, այնպես էլ` ծննդյան տոնակատարությունների կազմակերպում, քաղաքային ճամբարներ, ծնողների հանգստի երեկոներ և յուրորինակ բրենդային իրերի վաճառք: Ուսումնական գործընթացը իրականացվում է երաժշտության, պարի և խաղերի ուղղորդմամբ, այն կազմակերպվում է հատուկ մշակված ուսումնական ծրագրին համապատասխան: Ուսուցման գործընթացը իրականացվում է երեք հիմնական ուղղություններով` Ֆիզիկական զարգացում- կենտրոնացում ծրագրի ֆիզիկական կողմի վրա (ֆիտնես, ամրություն, ճկունություն, մարմնի ճանաչողություն), Մտավոր զարգացում - կենտրոնացում ծրագրի ճանաչողական կողմի վրա (զգայական ինտեգրում, լեզու, երաժշտություն, մաթեմատիկա, խնդրի լուծում եւ այլն), Շփման հմտություններ- հասարակության հետ փոխհարաբերվելու և տեղեկացվածության խթանում (ինչ է ակնկալվում երեխայից, ինչպես դրսևորվել խմբում, ինչպես կատարել մարզչի ցուցումները, լինել թիմային խաղացող, սպասել շրջադարձի, ընկերներ ձեռք բերել և այլն)

Ներկայումս երեխաները ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ` Հայաստանում սկսել են ավելի քիչ բակ իջնել, շարժվել և շփվել մինյանց հետ, ավելի շատ կախվածություն ունենալ տարատեսակ սմարթֆոններից, համակարգիչներից և ինտերնետից, օգտագործել ավելի շատ «ֆաստ ֆուդ», ուստի այս պայմաններում «The Little Gym»-ի ծրագրերը հնարավորություն են ստեղծում երեխաներին ձևավորել նոր հետաքրքրություն իրենց կյանքում, որը նպաստում է երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացմանը, ձևավորում է շփման հմտություններ:

Մարզասրահն աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-19:00:

Շտապե՛ք նախապես գրանցվել, տեղերը խիստ սահմանափակ են:

3D ուսուցում` Ֆիզիկական զարգացում, մտավոր զարգացում, շփման հմտություններ

- 10 ամսականից -12 տարեկան երեխաների համար

Հասցե` Դեմիրճյան 1, Հեռ` 011 60 70 80 կամ 055 66 70 80,

Էլ-փոստ. [email protected], Կայք. yerevan.thelittlegym.eu

Մարզասրահի նորություններին հետևե՛ք Facebook-ում և Instagram-ում:

«The Little Gym®» բրենդը միավորում է աշխարհի 32 երկրներում գործող 400 «The Little Gym®» մանկական զարգացման կենտրոններ, որոնք ավելի քան 40 տարի հանդիսանում են վստահելի գործընկեր ինքնավստահ երեխաներ մեծացնելու գործում, օգնում են երեխաներին պատրաստվել կյանքի արկածներին, նպաստում նրանց անհատական աճին ընտանիքում և հասարակությունում: