Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ Սիմոնյան
Քաղաքականություն

Փաշինյանը աշխատանքից ազատել է Արսեն Թորոսյանի հետ խնդիրներ ունեցող՝ տեսչության պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական բաժնից: Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝

Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

Նշենք, որ օգոստոսի 2–ին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ասուլիսում հայտարարել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարաբերություններում «որոշակի լարվածություն» կա։  Նրա կարծիքով ՝ բոլոր խնդիրների արմատը թաքնված է այս ոլորտում կատարված լուրջ փոփոխությունների մեջ. բարեփոխումների արդյունքում տեսչական մարմինները դարձել են անկախ և դադարել ենթարկվել լիազոր մարմիններին և նախարարություններին, և սկսել վերահսկել նրանց աշխատանքը: Խոսելով հնարավոր հեռացման  մասին ՝ Խուրշուդյանը նշել էր, որ աշխատանքից ազատվելու  մասին ոչ խոսք չի եղել,  և որ նա շարունակում է աշխատել  եւ  կաշխատի մինչեւ վարչապետից համապատասխան հրաման ստանալը, եթե, իհարկե, այդպիսի հրաման լինի։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, հունիսի 11-ին բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։ Ըստ թերթի, Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։ Խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում։