Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ