Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի համբավի դեմ

Արսեն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օգոստոսյան այս շոգ և պասիվ շրջանում հայաստանյան մամուլը «ցնցեց» հայտնի լրատվականում լույս տեսած «սկանդալային» հոդվածը մարտի 1-ին վերաբերող դրույթներով:
Իսկ «ցնցել» և «սկանդալային» բառերը լրիվ տեղին են վերցված չակերտների մեջ, որովհետև հանուն արդարության պետք է նշել, որ այնտեղ ո՛չ ցնցող, ո՛չ էլ նորություն պարունակող ոչինչ չկար: Իսկապես, այդ բոլոր տվյալները վաղուց պարբերաբար պտտեցվում են մամուլում, և այդպես էլ հաստատում չեն գտնում, դեռ ավելին, անմիջապես հերքվում են: 
Ուրեմն ինչու՞ է ծամծմված մտքերով լեցուն այս նյութը հայտնվում մամուլում: Միայն ամենատկարամիտը չի հասկանա, որ նախ՝ սա պատվիրված հոդված է: Եթե նայենք, թե ով է «վեպի հերոսը», կհասկանանք, որ առաջնային սլաքներն ուղղված են հենց Արցախի նախկին ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանին՝ Օգանովսկուն: Ով, ի դեպ, անմիջապես հերքել է իր մասնակցությունը Հայաստանի պատմության այդ մռայլ էջին: Հիշեցնեմ, որ հոդվածը փաստի վրա հիմնված գեթ մեկ միտք չի պարունակում: Ամեն դեպքում, գործն իրավապահների տիրույթում է, կարծիքներ հայտնելն այստեղ անշնորհակալ գործ է:
Ինչպես ասում են, դե մարդիկ գումար են ծախսել, արտասահմանյան ԶԼՄ-ում նյութ են պատվիրել (իմաստը, իհարկե, մնում է անհայտ), դե միանգամից հոդվածի մեջ ներառել են նաև հայաստանյան քաղաքական դաշտում իր կայուն տեղը և ընտրազանգվածն ունեցող Գագիկ Ծառուկյանին: Կրկին հանուն արդարության պետք է նշել, որ ինչ-որ մեկին խիստ անհանգստացնում է Ծառուկյան քաղաքական գործչի ռեյտինգի անշեղ բարձրացումը, իսկ այ սա արդեն փաստ է, քանզի վերջին շրջանում Հայաստանում անցկացված բոլոր սոցհարցումներն են այս պատկերը արձանագրել: Փորձագետները ևս փաստում են, որ քաղաքական դաշտում Ծառուկյանը առաջընթաց է գրանցել:
Իսկ ահա քաղաքականությունից սահուն և թավշյա քայլերով հեռացած Սամվել Ալեքսանյանին անդրադարձել են ձեռքի հետ, ինչպես ասում են՝ «էնքան ա որ»: Դե նա այլևս քաղաքական ֆիգուր չէ, և ո՛չ դրական, ո՛չ բացասական ռեյտինգով չի կարող անհանգստացնել որևէ մեկին:
Ինչևէ, Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ կտրուկ և սպառիչ հերքել է իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Այդ հոդվածը քայլ էր՝ Գագիկ Ծառուկյան գործչի համբավի դեմ՝ իհարկե անարդյունք: Ինչպես ասում են՝ քաղաքական դոն-կիխոտություն, անպտուղ պայքար: