ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են Միջազգային բանակային խաղեր 2019-ին
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:
«Տանկային բիաթլոն» մրցաձևում հինգերորդից ութերորդ տեղերի համար համառ պայքար է ընթանում: Կիսաեզրափակիչ էստաֆետի կազմում հայտնվելու հնարավորություն ունեն առաջին դիվիզիոնի բոլոր թիմերը` Հայաստանը, Վենեսուելան, Իրանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Սերբիան և Սիրիան: Չինաստանում անցկացվող «Անվտանգ միջավայր» մրցաձևը կմեկնարկի օգոստոսի 8-ին, իսկ «Վարպետ-Զինագործ» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետա» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին:
Ղազախստանի Հանրապետությունում մեկնարկել են «Վստահ Ընդունում» և «Հրետանու կրակի վարպետ» մրցաձևերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից 2013 թ. կազմակերպված «Տանկային Բիաթլոն» մրցույթը հիմք դրեց Միջազգային բանակային խաղերի:
2013թ. մրցույթին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից: Մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը: Մրցույթի առաջին փորձը դրական արձագանք ստացավ 11 երկրների ռազմական գերատեսչություններում, իսկ հաջորդ 2014թ. մասնակցության հայտ ներկայացրեց 48 տանկային անձնակազմ՝ 12 երկրից: Չորս հիմնական հավաքականներին միացան Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Չինաստանի, Քուվեյթի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Սերբիայի թիմերը:
Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրներն էին Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի ազգային հավաքականները: 2015-ին «Տանկային Բիաթլոն» մրցույթը դարձավ միջազգային բանակի խաղերի մաս:
Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում 2014թ. անցկացված միջազգային մրցույթում Հայաստանի տանկիստները թիմային հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...