Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ
Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով եւ պարգեւատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված արձագանքները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...