Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

«Ինձ լռեցնելու անհեթեթ փորձը տապալվեց Արամի ազատազրկման գնով». Արմեն Աշոտյան

Արամն այն մարդն է, որ ամեն գնով կպայքարի իմ, ձեր ու բոլորիդ ազատ ապրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամի ձերբակալության անմեղսունակ քայլի առիթով ձեր հարյուրավոր զանգերի, նամակների եւ գրառումների համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իրենց կարծիքը եւ վերաբերմունքը հրապարակավ հայտնողներին՝ անկախ մեր ունեցած հարաբերություններից եւ քաղաքական հայացքներից։

Ով էլ Արամի հետ ճամփա է ընկել, հաց կիսել, իրեն տան ճանապարհը բացատրել, ջերմ եղել, իսկ այսօր այս խայտառակությունը չտենալու է տվել, լռել ու ջայլամի պես գլուխը մտցրել Երեւանի փողոցների գարշահոտ աղբակույտի մեջ, Աստված ձեզ դատավոր։

Մի բան ակնհայտ է. ինձ լռեցնելու անհեթեթ փորձը տապալվեց Արամի ազատազրկման գնով։

Ու կարող եմ վստահ ասեմ, որ Արամը այն մարդն է, որ ամեն գնով կպայքարի իմ, ձեր ու բոլորիդ ազատ ապրելու համար՝ նույնիսկ այս գնով։

Անգամ Բաքվում, որտեղ ինքնակամ ինձ էր ուղեկցում, նա ամուր էր կանգնած ոտքերի վրա, իր Հայրենիքում հարուրապատիկ ամուր է լինելու։

Առաջին իսկ օրվանից, հատկապես, ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից հետո շատերին պարզ դարձավ, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի։

Դատեք ինքներդ։ Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյո՞ք այս գործը ընդհանրապես կծնվեր։ Եթե անգամ 1% հավանականությամբ այո, արդյո՞ք ֆինանսական փոխհատուցումից հետո այն շարունակություն կունենար։ Եթե էլի 0.0001 % այո, ապա արդյո՞ք Արամը կձերբակալվեր։ Իհարկե, ոչ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն արդեն բողոքարկել է ձերբակալման որոշումը եւ այսօր ժամը 6-ին դատարանը պետք է որոշի, թե երկրից փախնելու անհեթեթ պատրվակով ազատազրկված Արամը մնու՞մ է անազատության մեջ, այն դեպքում, երբ շատ լավ իմանալով հետապնդման սպառնալիքի մասին, ձերբակալությունից մի օր առաջ իր տիկնոջ եւ զավակի հետ վերադարձել է Վրաստանից։

Հա, իդեպ։ Եթե այս ամենը իմ դեմ չէ, բա հարց չտա՞նք երկրի հետ սեփական մորուքի նման խաղաղացող զբոսավարին, թե նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչու՞ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել»,–նշել է նա:

Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով ձերբակալել է իր վարորդ, օգնական եւ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ: