Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղեւորների թվում մի քանի հայեր են եղել
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղեւորների թվում մի քանի հայեր են եղել: Այս մասին է վկայում «ԿՊ»-ի հրապարակած ուղեւորների ցուցակը: Նրանց թվում են՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Կագրամանով Արթուր, Կագրամանով Գրիգորի, Կագրամանովա Ագնեսա, Կագրամանովա Դիանա, Կագրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վեռա:
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, եւ օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Ուղեւորներին տարհանել են փչովի սանդուղքներով: Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը օդաչուներին հերոսներ է անվանել՝ նշելով, որ նրանց վարպետությունն ու դիմացկունությունը օգնել են փրկել մարդկային կյանքերը:
Աղբյուրը՝ news.am




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...