Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ

Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը ետին պլան մղելու և այն հօգուտ Լիդիանի լուծելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Սա գավառական մակարդակի հնարք է, որ կարող է և փաշինյանամոլների բանակում ծափահարություններով ընդունվել և որոշակի արդյունքներ տալ: Սերժ Սարգսյանի անհրաժեշտ էր ձերբակալել Փաշինյանի վարչապետ ընտրվելու հենց նույն օրն իսկ, ոչ թե թողնել մեկ և կես տարի և միայն Ամուլսարի պես ճակատագրական պահին գնալ այդ քայլին:

Եվ եթե այնուամենայնիվ որոշում կա ձերբակալելու, որ շատ լավ է, ապա դա պետք է արվի Ամուլսարի խնդիրը հօգուտ ժողովրդին լուծելուց անմիջապես հետո: Հակառակ պարագայում՝ եթե տեղեկատվությունը հաստատվի փաստով՝ ապա այս կառավարությունը կկատարի իր հաջորդ տմարդի և հակաժողովորդական, հակապետական քայլը:

Հնարավոր է որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը հիմա տեղի չունենա: Հնարավոր է, որ այլ որոշում ընդունվի: Ամեն բան հնարավոր է: Փաշինյանի մտադրության անփոփոխելիության վերաբերյալ պնդում անել ես չեմ կարող: Բայց որ այդ մտադրությունն այս պահին առկա է՝ վկայում են մի շարք վստահելի աղբյուրներ:

Ամեն դեպքում մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և թույլ չտալ, որ մի խումբ փաշինյանապաշտներ որոշեն բոլորիս և մեր երկրի ապագան: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այլևս հակազագային և հակապետական իշխանություն է: ժամանակն է սթափվելու, հանելու վարդագույն ակնոցները և ստիպելու մեզ տեսնելու ճշմարտությունը: Ամեն պարագայում հաստատ է, որ Փաշինյանը Ամուլսարի հանքը բացելու որոշում արդեն ունի:

Միայն հանրային և ազգային հուժկու ճնշումը կարող է նրան ստիպել ևս մեկ անգամ խաղարկել իր ժողովրդահաճո քարտը և հանդես գալ այն չբացելու որոշմամբ: Եվ այս հարցում իր եսակենտրոն մոտիվները մեզ հետաքրքիր չեն: Եթե ճնշվեց և չբացեց, ապա դա պետք է մեզ միայն ուրախացնի: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը:

Վճռվում է Հայաստանի ապագան և չի կարելի թույլ տալ, որ այն կործանելու որոշում ընդունի այս ապազգային, հակապետական իշխանությունը:

P.S. Ես չեմ պնդում: Ասում եմ այն՝ ինչ տեղեկատվություն որ ստանում եմ և որն ինձ հավաստի է թվում: Դրա հավաստիությունն այնուամենայնիվ՝ չեմ պնդում»,- գրել է քաղաքագետը: