Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ` անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։
«Ադրբեջանը հեշտ չի տանելու, որ 25 տարի գազատարի նկատմամբ վերահսկողություն ուներ եւ հիմա կորցրել է վերահսկողությունը: Դա առանցքային եւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման ինֆորմացիան սովորաբար նախարարությունը գաղտնի է պահում` զինվորականների անվտանգությունն ապահովելու համար:
«Մենք չէինք էլ ցանկանում, որ դա հրապարակվեր, մենք ազգովի էյֆորիա ենք ապրում, բայց զինվորականներին վտանգի տակ ենք դնում, այդ մարդիկ իրենց գործն են անում: Դա մշտական գործընթաց է, զինված ուժերը մշտապես աշխատում են բարելավել դիրքային իրավիճակը, բայց չենք սիրում ամեն անգամ բարձրաձայնել, ինչ-որ փիառ սարքել»,- հավելեց նա:
Նշենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում եւ կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...