Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Հյուսիսային պողոտայում միջադեպ է գրանցվել Վահագն Չախալյանի մասնակցությամբ. Նրան եւս բերման են ենթարկել

Երեւանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 18-ի երեկոյան միջադեպ է գրանցվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի մասնակցությամբ:

Վահագն Չախալյանին եւ եւս մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել: Ըստ մամուլի տեղեկությունների, մի խումբ անձինք հարձակվել են Չախալյանի վրա:

Այս առնչությամբ, Վահագն Չախալյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ նշել է. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն եւ հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երեւանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:

Մենք կարող ենք ինքներս պատժել եւ՛ սադրիչներին, եւ՛ նրանց ուղարկողներին եւ դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:

Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երեւանում եւ Աշտարակում, վաղը կլինենք նաեւ Ապարանում: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու եւ վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ եւ Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»:

Միջադեպի առնչությամբ, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին հետեւյալը. «Օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին Ոստիկանության  ՊՊԾ գնդի ծառայողները  Հյուսիսային պողոտայից ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության  բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններս  միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր»: