Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր. Անի Սամսոնյան
Ինձ դուր չեկավ, որ ոստիկանները քշքշում են ակցիա անողներին. այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր Հայաստանի կամ Երեւանի համար եւ ընդհանրապես, ինչու են փակել ԱԺ դարպասները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա:
Նրա խոսքով, եթե քաղաքացիներն ուզում են ԱԺ այգում ակցիա անել, թող անեն. «Եթե կա լուրջ սպառնալիք, դա միգուցե ուրիշ բան է, բայց ես չեմ կարծում, որ խաղաղ ակցիա անող քաղաքացիներից կարող է լինել անվտանգության սպառնալիք»:
Անդրառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը, Անի Սամսոնյանն ասաց, որ ծանոթացել է միջազգային փորձաքննության եզրակացությանը. «Պետք է նշեմ, որ սա այն եզրակացությունը չէ, որով մենք պետք է թույլ տանք, որ Ամուլսարի հանքը շահագործեն: Այս եզրակացությունը կազմված է զուտ տարբեր աղբյուրներից՝ «Լիդիանից», Քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության վրա: Այդ «Էլարդ» կազմակերպությունը չի կատարել իր ինքնուրույն փորձաքննությունը: Եթե կարդաք, գործողությունների ծագրում նշված է, որ այդ փորձագետները ընդամենը մեկ օր են եղել տեղանքում: Նրանք ուսումնասիրել են ընդամենը կիսակառույց շինություններ: Մեզ համար նաեւ կասկածելի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել այդ կազմակերպությունը»,-ընդգծեց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ